BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հանրապետության հրապարակում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը

Հանրապետության հրապարակում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը
22.12.2020 | 21:43

Հանրապետության հրապարակում շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը:


Հրապարակում հավաքված են բազմաթիվ քաղաքացիներ: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ցուցարարների մի մասը մնա Հանրապետության հրապարակում և շարունակի ցույցը, մյուսը մասը՝ շրջափակի Կառավարության շենքը: «Այս կառավարության գործունեությունը հակապետական է, հակահայկական, հակաազգային և այլևս մեզ պետք չէ: Սադրանքների չենք տրվում, որևէ մեկը փորձ չանի մտնի այդ շենք, որովհետև դա այս պահին մեզ պետք չէ: Ցանկացած շենք մեր ժողովուրդը միասին, երբ ուզենք կվերցնենք, բայց խնդրում եմ՝ ճիշտ հասկացեք, խնդիրն այս պահին դրա մեջ չէ, սա մեր ուժի կենտրոնն է, մշտապես պետք է լինի մարդաշատ, մեր մյուս խմբերը կշրջափակեն կառավարության և դատախազության շենքերը», - ասաց Սաղաթելյանը:


Կառավարության շենքի շուրջ հավաքված են բազմաթիվ ցուցարարներ, իսկ շենքի մուտքերը շղթայել են բազմաթիվ ոստիկանական ջոկատներ:

Դիտվել է՝ 2096

Մեկնաբանություններ